Պատմություն

Միլան Ֆուտբոլային Ակումբը (իտալ. Associazione Calcio Milan) մասնագիտական ֆուտբոլային ակումբ է Միլան քաղաքից և հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում: Ակումբը հիմնադրվել է 1899 թ-ի Դեկտեմբերի 16-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Իտալիայի  բարձրագույն դիվիզիոնումում: Ակումբի հիմնադիրներն են համարվում անգլիացիներ` Ալֆրեդ Էդվարդսը և Գերբերտ Կիլպին: 1900թ. <<Միլանը>> մուտք գործեց Իտալիաի ֆուտբոլի ազգային ֆեդերացիա` ստանալով պաշտոնական ակումբի տեսք: Հենց այս թվականին էլ <<Միլանը>> նվաճեց իր առաջին տիտղոսը` թագավորական գավաթը, որն ակումբին հանձնեց Իտալիայի թագավորը: 1901թ. <<Միլանը>> նվաճեց Իտալիայի առաջնության գավաթը` եզրափակիչում հաղթելով Ջիենովային:

<<Միլանի>> մարզադաշտը <<Սան Սիրոն>> է, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1926թ.: Այս մարզադաշտը համարվում է ամենամեծ մարզահամալիրներից մեկը, որն ունի 80.000-ից ավել նստատեղ:

<<Միլանը>> համարվում է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը և ամենահաջող ակումբը միջազգային ասպարեզում: Վերջին տիտղոսը <<Միլանը>> նվաճել է 2011թ. (Իտալիայի առաջնության գավաթը): Միլանը իտալական ակումբներից առաջինը նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը 1963թ.` հաղթելով Բենֆիկային 2-1 հաշվով: Պետք է նշել նաև, որ <<Միլանը>>  համարվում է ռեկորդակիր` ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի նվաճումներով (5 անգամ): <<Միլանը>> նաև եվրոպական 5 ակումբներից մեկն է, ով իրավունք է ստացել Չեմպիոնների Լիգայի գավաթը պահել իր մոտ` ակումբի տիտղոսների սրահում:

Այս պահի դրությամբ ակումբը մտնում է եվրոպական ամենաթանկ ակումբների լավագույն տասնյակի մեջ. <<Միլանի եկամուտները կազմում են 838 մլն. ԱՄՆ դոլար:

Այժմ <<Միլանը>> մարզում է Մասսիմիլիանո Ալլեգրին, որն այդ պաշտոնում փոխարինեց լեգենդար բրազիլիացի կիսապաշտպան Լեոնարդոին: Թմի ավագն է համարվում Մասսիմո Ամբրոսինին, որն այդ  պաշտոնում փոխարինեց մեկ այլ լեգենդար խաղավողի` Պաոլո Մալդինիին: Վերջինս համարվում է թիմի խորհրդանիշը և կենդանի լեգենդը: Այժմ <<Միլանը>> համարվում է ամենաթանկ և ամենատիտղոսակիր թիմերից մեկը աշխարհում:

Աղբյուր` http://blogrossoneri.blogspot.com/p/blog-page_4624.html

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s