<<Միսս Իտալիա 1991>>, հանրահայտ մոդել Մարտինա Կոլումբարին, խոստովանել է, որ ճիշտ է արել <<Միլանի>> կենդանի լեգենդ Ալեսանդրո Կոստակուրտայի հետ ամուսնանալով:
Պատմելով իր հարաբերությունների մասին, Մարտինան համեմատել է իր ամուսնուն հանրահայտ պոռնոդերասան Ռոկկո Սիֆրեդիի հետ: <<Ինձ համար իմ ամուսինը կարծես Ռոկկո Սիֆրեդին լինի>>, – խոստովանել է Կոլումբարին:
Ալեսանդրո Կոստակուրտան, ամուսնացել է բավականին ուշ` 38 տարեկանում: Չամուսնանալու պատճառները հայտնի չեն: Նա ամենևին կնամոլ չէր, ինչպես Ինձագին և Վիերին: 1998թ. նա հարաբերությունների մեջ էր Մարտինայի հետ: 2004թ. նրանք ամուսնացան և ուղիղ 9 ամիս հետո ծնվեց զույգերի միակ երեխան` Ակիլլեն:
Հիշեցնենք, որ Կոստակուրտան <<Միլանի>> կազմում 5 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան: Այժմ, նա աշխատում է որպես ֆուտբոլային մեկնաբան իտալական Sky Sport – ում:








