<<Միլանի>> փոխնախագահ Ադրիանո Գալլիանին, խոսելով <<Մանչեսթեր Սիթիի>> հետ բանակցությունների մասին, հայտարարել է, որ կողմերը շատ մոտ էին համաձայնությանը: Հիշեցնենք, որ արդյունքում <<Միլանը>> պայմանագիր ստորագրեց <<Կատանիայի>> հարձակվող Մաքսի Լոպեսի հետ:
<<Մեր բարիդրացիական հարաբերությունները <<Մանչեսթեր Սիթիի>> հետ ավելի են լավացել: Այսօր տեղի ունեցած բանակցությունները տևել են մի քանի ժամ, և մենք մոտ էինք պայմանագրի ստորագրմանը: Ինչևէ, կյանքը այսքանով չի ավարտվում: Երեք – չորս ամիս հետո տրանսֆերային պատուհանը նորից կբացվի>>, – հայտարարել է Գալլիանին:








